Հովհաննես Ադամյան

(1879– 1932)

Գիտություն. Հովհաննես ԱդամյանՀովհաննես Աբգարի Ադամյանը, հայ ինժեներ է, գունավոր հեռուստատեսության, լուսահեռագրության առաջին գյուտարար։ Ծնվել է փետրվարի 5–ին, Բաքվում, նավթարդյունաբերողի ընտանիքում։ 1899-1904-ին սովորել է Մյունխենի, Ցյուրիխի և ապա Բեռլինի համալսարաններում։

Ադամյանը 1905-ին տվել է հաղորդվող պատկերը կորերի բաղադրելու գաղափարը, ընդ որում, այդ կորերի ամպլիտուդները համապատասխանել են հաղորդվող պատկերի կետերի պայծառությանը։ 1907-ին Ադամյանը Բեռլինում Արտոնագրերի կայսերական բյուրոյին է ներկայացրել «էլեկտրականության միջոցով հաղորդվող պատկերի կամ մի շարք պատկերների սևեռման և կրկնակի վերարտադրման սարքը» (արտոնագիր N 197443, մարտի 28), ուր առաջին անգամ արտացոլված և հիմնավորված էր պատկերի սև-սպիտակ հաղորդման գաղափարը։ Նույն թվականին Ադամյանը ներկայացրել է «Օսցիլոգրաֆի հայելուց անդրադարձված լուսային փնջի տեղական տատանումները Հայսլերի խողովակի պայծառության տատանումների փոխարկող հարմարանքը» (արտոնագիր N 197183, հուլիսի 12), որով սկիզբ է դրվել երկգույն հեռուստատեսության զարգացմանը։

1907-ին իրագործել է Բեռլինից հաղորդալարերով 600 կմ հեռավորության վրա գունավոր պատկերի հաղորդման առաջին փորձն աշխարհում։ 1913-ին պատկերները հաղորդելու համար փոքր զգայնության և մեծ իներտության սելենի փոխարեն առաջարկել է «միջանկյալ կլիշեի» համակարգը։ Նույն տարվա վերջին Ադամյանը տեղափոխվել է Պետերբուրգ։ 1921-ին Մոսկվայում կայացած Համառուսաստանյան էլեկտրատեխնիկական  VIII համագումարում զեկուցել է լուսանկարչական պատկերները հեռավոր տարածությունների վրա հաղորդելու իր ստացած արդյունքների մասին, իսկ 1930-ի հուլիսի 30-ին իրականացրել առաջին լուսահեռագրի հաղորդումը Մոսկվայից Լենինգրադ։

1925-ի փետրվարին Ադամյանը ներկայացրել է գունավոր հեռուստատեսության (եռագույն) հաջորդական համակարգի առաջին նախագիծը՝ «Անլուսաթափանց արգելքի միջով տեսնելու սարքը»։ Այդ սարքի հիմնական տարրերից էր գունանջատումը (հաղորդիչում) և գույների միախառնումը (ընդունիչում) իրականացնող Նիպկովի բարեփոխված սկավառակը, որը կոչվեց «Ադամյանի սկավառակ»։ Նույն տարում Երևանի համալսարանում ստեղծված հատուկ լաբորատորիայում Ադամյանը պատրաստել, գործողության մեջ ցուցադրել է «Հեռատես» եռագույն հեռուստացույցը։ Ադամյանի առաջարկած եռագույն հեռուստատեսությունն առաջին անգամ կիրառվել է Լոնդոնում, 1928-ին։ 1945–51-ին ԱՄՆ-ի «Կոլումբիա» (CBS) ռադիոընկերությունը Նյու Յորքում կատարել է փորձնական ցուցադրում, իսկ 1951–53-ին Ադամյանի համակարգը ընդունվել է որպես կայուն համակարգ և նրանով ցուցադրվել գունավոր պատկերներ։

Գիտնականը մահացել է սեպտեմբերի 12-ին, Լենինգրադում, թաղվել տեղի հայկական գերեզմանատանը։

1970-ի հունիսի 30-ին Ադամյանի աճյունը փոխադրվել է Երևան՝ քաղաքային պանթեոն։


Share |
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ