Հայաստանը XX դարի սկզբինԱրվեստԵրաժշտություն

Երաժշտություն

19-րդ դարի երկրորդ կեսը շրջադարձային եղավ նաև երաժշտության համար։ Հայրենասեր շատ մտավորականներ զբաղվեցին երաժշտությամբ, կազմվեցին երգարաններ, երգչախմբեր, սկսեցին մշակվել ժողովրդական երգերը։

Երաժշտության բնագավառում հռչակվեցին հատկապես Տիգրան Չուխաջյանը, Քրիստափոր Կարա-Մուրզան, Մակար Եկմալյանը։ Տ. Չուխաջյանը «Արշակ Երկրորդ» օպերայով (1868թ.) հիմք դրեց հայկական օպերային արվեստին։ Եկմալյանը և Կարա-Մուրզան ձայնագրել ու մշակել են հարյուրավոր ժողովրդական երգեր։

Հանճարեղ երգահան Կոմիտասը գրի առավ հազարավոր ժողովրդական երգեր, մշակեց, մաքրեց օտարամուտ տարրերից և վերստին վերադարձրեց ժողովրդին որպես երաժշտական գոհարներ։ Դրանցից են «Կալի երգը», «Հոյ արա, եզո», «Գարուն ա», «Կռունկ» և մյուս ստեղծագործությունները։ Նա, համերգներով ու դասախոսություններով հանդես գալով Գերմանիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի և այլ երկրների տարբեր քաղաքներում, ներկայացրեց հայ երաժշտական արվեստը, ապացուցեց նրա ինքնուրույնությունն ու ինքնատիպությունը։

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ