Խորհրդային Հայաստանը 1945-1991 թվականներինՎերակառուցումը և ղարաբաղյան շարժումըՍումգայիթյան ողբերգությունը

Սումգայիթյան ողբերգությունը

Այն ժամանակ, երբ Հայաստանում և Ղարաբաղում տեղի էին ունենում խաղաղ հանրահավաքներ, 1988 փետրվարի 27–29-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից ոչ հեռու գտնվող արդյունաբերական Սումգայիթ քաղաքում իրականացվեց քաղաքի հայության վայրագ կոտորած։ Արդյունքում զոհվեցին մի քանի տասնյակ հայեր, մոտ 200 մարդ վիրավորվեց։ Այդ ջարդերից հետո քաղաքի 18 հազար հայ ազգաբնակչություն ստիպված բռնեց գաղթի ճանապարհը։

Պաշտոնական աղբյուրների վկայությամբ՝ զոհերի թիվը կազմել է 27 մարդ, սակայն ստույգ պարզված չէ զոհված քաղաքացիների քանակը։

Հայերի կոտորածը նախապատրաստված էր ադրբեջանական տեղական իշխանությունների կողմից։ Իրավապահ մարմինները մի քանի օր մատնված են եղել անգործության։ Երեք օր ուշացումով միութենական կենտրոնական իշխանությունը զորք մտցրեց Սումգայիթ։ Զինվորները մեծ դժվարությամբ կարողացան դադարեցնել ջարդը և քաղաքից դուրս բերել հայ բնակչությանը։

Երկրի ղեկավարությունը ջանում էր կատարվածը ներկայացնել որպես մի խումբ խուլիգանների արարք։ Բնականաբար, նման որակավորում տվեցին նաև միութենական պաշտոնական լրատվամիջոցները։

Որպեսզի չբացահայտվեն այդ ողբերգության իրական կազմակերպիչները և հաստատվի պաշտոնական վարկածը, մարդասպանների դատավարությունը փաստորեն ձախողվեց։ Խորհրդային Միության տարբեր քաղաքներում տեղի ունեցան առանձին դատավարություններ, որի արդյունքում մեղադրվեցին ջարդերին մասնակցած մի քանի մարդիկ, իսկ իրական կազմակերպիչները մնացին անպատիժ։

Սումգայիթում կազմակերպված իր նախադեպը չունեցող ջարդերով ադրբեջանական իշխանությունները նպատակ ունեին հայ բնակչության մեջ վախ ու խուճապ ստեղծելով հայաթափել Ղարաբաղը։ Սակայն կատարվեց հակառակը։ Ողջ հայությունը լցվեց հանցագործներին պատժելու և ազգային արդար պահանջների համար պայքարը մինչև վերջ հասցնելու վճռականությամբ։

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ