Մարտ 2021 | |||||||
Երկ | Երք | Չրք | Հնգ | Ուրբ | Շբթ | Կիր | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 | 31 |
Դեռ հին ժամանակներից մարդը ձգտել է թռչել, ինչպես թռչունները: Դարերի ընթացքում շատերն են ջանքեր գործադրել կառուցել այնպիսի մի սարք, որը հնարավորություն կտար մարդուն իրագործել այդ երազանքը: Ավիատոր Իվ Ռոսսին, ով հայտնի է որպես «JetMan» («Ռեակտիվ մարդը»), իրականացրեց մարդկության այդ իղձը 2008թ.: Նա կառուցեց հատուկ թևեր, ռեակտիվ շարժիչների վրա և հաջողությամբ անցավ Լա Մանշ ջրանցքի վրայով: Սակայն շվեյցարացին չէր պատրաստվում այդքանով բավարարվել և 2009-ին նա իր թևերով փորձեց անցնել Գիբրալթարի վրայով` Իսպանիայից Մարոկկո: Ամպամած երկինքը և ուժեղ քամին թույլ չտվեցին նրան անել դա, և Ռոսսին ընկավ ծովը, որտեղից նրան դուրս բերեցին փրկարարները:
Վերջերս շվեյցարացին թռիչք կատարեց գեղատեսիլ Գրանդ Կանյոնի վրայով: Սկզբում Արիզոնա նահանգի ավիացիայի վարչությունը թույլ չէր տալիս իրագործել թռիչքը, սակայն Ռոսսիի համառությունը հաղթեց: Նա սկսեց թռիչքը 2400 մետր բարձրության վրա, դուրս ցատկելով ուղղաթիռից: 8 րոպե 300 կմ/ժ արագությամբ ճախրելուց հետո «JetMan»-ը հաջող վայրէջք կատարեց պարաշյուտի օգնությամբ: Այդ ամենը տեղի էր ունենում Ռոսսիի բազմաթիվ երկրպագուների աչքերի առջև: Չնայած, որ նա բավականին հայտնի անձնավորություն է` նա չի ձգտում փառքի: «Ես պարզապես վայելում եմ թռիչքի զգացողությունը» - նշել է Ռոսսին: