Նոյեմբեր 2019
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
123
45678910
11121314151617
18192021222324
252627282930



ՆորություններՄեր

Արշավ դեպի Արալեռ

Արշավ դեպի Արալեռ 13:52 - 25.04.2011

2011թ.-ի ապրիլի 24-ին՝ կիրակի օրը համընկան Զատիկն ու Եղեռնի զոհերի հիշատակի օրը...

Այդ օրը մենք, ավանդույթի համաձայն, բարձրացանք Արալեռան գագաթը: Խմբում կային և´ փորձառու արշավորդներ, և´ բարձրակարգ ալպինիստ-փրկարարներ, և´ մարդիկ, որոնք առաջին անգամ էին այդ սարի վրա:

Վերելքը սկսեցինք Զորավան գյուղի մոտից: Եղանակը մեր օգտին էր. ոչ շոգ էր, ոչ էլ ցուրտ...  Արևը պարբերաբար մտնում էր ամպերի ետևն ու դուրս էր գալիս՝ ուժեղ լուսավորելով գույնզգույն ծաղիկներն ու կանաչ խոտը: Չնայած նախորդ օրերին հաճախ եկող անձրևների, այդ օրը լեռան վրա ոչ մի կաթիլ չկաթաց:

Գագաթը կիսով չափ ձյան տակ էր, սակայն ստորոտից արդեն իսկ երևում էր, որ կարելի է հասնել գագաթին առանց ձյան մեջ խրվելու: Ձյունը միայն գեղեցկացնում էր լեռան բնությունը: Լանջերի որոշ հատվածներում մանուշակներն ու ձնծաղիկներն այնքան խիտ ու շատ էին, որ ասես թե գորգեր փռած լինեին: Երբ քայլում էինք այդ գորգերի միջով, բույրն այնքան ուժեղ էր, որ կարծես թե ծաղիկի խանութում լինեինք:

Գագաթում արդեն քամի էր, և որոշեցինք երկար չմնալ այնտեղ. արագ նկարեցինք ու նկարվեցինք և իջանք ցած: Ստորոտի մոտ այցելեցինք զվարթնոցատիպ Զորավար եկեղեցին (VIIդ.), որն ունի շատ յուրահատուկ ճարտարապետություն. ներսում պահպանվել էին որմնանկարներ:

Այդպես՝ դրական լիցքերով ետ դարձանք Զորավան գյուղ, որտեղ մեզ սպասում էր մեր ֆորդը...

Դանիել Բաղդասարյան


Share |
Վերադառնալ
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ