Հոկտեմբեր 2019
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031



ՆորություններՄեր

Արշավ Դիլիջանի սարերով

Արշավ Դիլիջանի սարերով 14:14 - 23.05.2011

Ամեն անգամ թվում էր, որ անցնելու ենք բլուրն, ու վայրէջք է սկսվելու: Սակայն բլուր չկար… Բարձր սարեր էին ու անընդհատ վերելք: Անցնելով ամպերի միջով մոտեցանք  գագաթնային ձներին…

*  *  *

Պլանավորում էինք այցելել Մաթոսավանքը, Ջուխտակն ու սարերով հասնել Հաղարծին: Սակայն արշավախմբի գլխավոր նպատակն էր անցկացնել «ԻՍԿԱԿԱՆ» արշավ…

Սկզբում այցելեցինք Մաթոսավանքը, այնուհետև գնացինք Ջուխտակ: Այնտեղից արդեն սկսվեց մեր երկարատև քայլարշավը:

Դուրս եկանք հիասքանչ անտառների միջից և սկսեցինք բարձրանալ սարերն ի վեր: Որքան բարձրանում էինք, այնքան ավելի ու ավելի գեղեցիկ էր դառնում շրջակա բնությունը: Հեռվում երևում էին սպիտակ լեռնագագաթները:

Երբ բարձրություն հավաքեցինք, ամպերը ծածկեցին մեզ. անձրև եկավ, հետո կարկուտ: Սակայն թիմը բոլորովին չընկճվեց այլ շարունակեց իր վերելքն ուրախ ու վստահ քայլերով: Այդ պահին դեռ ոչ ոք չգիտեր, թե որքան ու ինչպիսի ճանապարհ ենք անցնելու:

Ամեն անգամ թվում էր, որ անցնելու ենք բլուրն ու վայրէջք է սկսվելու: Սակայն բլուր չկար… Բարձր սարեր էին ու անընդհատ վերելք: Այսպես մոտենում էինք գագաթնային գոտուն…

Սկսեց ցրտել, ամպերի ընթացքն արագացավ. մեկ ծածկում էին մեկ բացվում: Խոսալով ու Ռամշտայնի «Ohne Dich» լսելով քայլեցինք երկար… Արդեն ոչ ոք ուշադրություն չէր դարձնում մանր կարճատև անձրևներին: Երբ հասանք ձներին, հասկացանք, թե որքան շատ ենք բարձրացել. ներքևից ձներն անհասանելի բարձր էին թվում:

Ճանապարհի ամենաբարձր կետը մոտ 2400մ էր: Այնտեղից վերջապես սկսվեց վայրէջքը: Սակայն արդեն ուշ էր ու մինչև Հաղարծին դեռ երկար ճանապարհ կար: Որոշեցինք իջնել ուղիղ Դիլիջան:

Երբ իջանք գյուղ, մի գյուղացի պապի սկսեց հարց ու փորձ անել մեզ: Լսելով որտեղից ենք գալիս` ապշած մնաց: Եվ իրոք… Ետ նայելով ամպամած լեռներին` մեր անցած ուղին անհավատալի էր թվում, իսկ աղջիկներին միանշանակ պետք է շնորհել հերոսի կոչում:

Ընդհանուր առմամբ քայլեցինք 18,5կմ…

Դանիել Բաղդասարյան


Share |
Վերադառնալ
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ