Հուլիս 2019
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031



ՆորություններՄեր

Արշավ դեպի Թեղենիս լեռ (2851մ.) և Թեղենյաց վանք

Արշավ դեպի Թեղենիս լեռ (2851մ.) և Թեղենյաց վանք 05:15 - 30.05.2011

Արշավը սկսեցինք Աղվերանից:

Մինչ շարժվելը, մի գյուղացի մեզ ուտելու խոտի տեսակներ ցույց տվեց, որոնք ամեն քայլափոխին աճում էին և շատ համով էին: Այդպես սկսվեց մեր արշավը...

Սկզբում եղանակը լավն էր: Քայլում էինք անտառային արահետով` բարձր ծառերի ստվերի տակ: Գագաթը դեռ չէինք տեսնում: Երբ հասանք լերկ սարերին, բացվեց շրջակա տեսարանը ու հեռվում երևացին սպիտակ գագաթները, որոնց թվում էր նաև Թեղենիսը...

Մինչ գագաթը դեռ երկար ճանապարհ կար: Պատահեցին մողեսներ, օձեր ու, միջատներով սնվող` «գիշատիչ» բույսեր: Երկար քայլելուց հետո ամպերը սկսեցին մանր կաթալ: Քիչ անց, միանգամից մթնեց...

Անձրևը ուժեղացավ: Բավականին բարձր էինք, և տեղանքը շատ «կայծակնավտանգ» էր: Արագ քայլերով ուղղվեցինք դեպի մոտակա բլրի ստորոտը: Ընթացքում անձրևը շատ ավելի ուժեղացավ, ահավոր ցրտեց ու ամենուրեք սկսեցին որոտալ կայծակները:

Արդեն վազելով հասանք բլրին, արագ ծածկվեցինք մեծ պոլիէթիլենի կտորով ու որոշեցինք սպասել ամպրոպի ավարտին: Դա էր այս արշավի ամենահետաքրքիր ու հիշարժան հատվածը...

Սպասեցինք մոտ 30 րոպե, որոնց ընթացքում հասցրեցինք հաց ուտել մեր արհեստական պատյանի տակ: Երբ դուրս եկանք, անձրևը դեռ կաթկթում էր, սակայն կայծակի վտանգն անցել էր: Շարունակեցինք մեր քայլերը դեպի գագաթ:

Կատարային հատվածից սկսեցին երևալ Ապարանի ջրամբարը, Արագածի չորս գագաթներն ու Արալեռը: Մյուս կողմում երևում էին Սևանա լիճը, Գեղամա լեռնաշղթան ու Ծաղկանց սարը (Ծաղկաձորի ճոպանուղու սարը): Մինչ գագաթը մնում էր ոչ երկար, սակայն կտրուկ վերելք:

Մոտենալուն պես, նորից ցրտեց ու ամպը ծածկեց: Սակայն գագաթում օդանավագնացային կայան կար և շանթարգելներ էին կանգնեցված: Երբ հասանք գագաթին, կայանի աշխատողները մեզ կանչեցին իրենց տնակը: Հանգստացանք, նկարվեցինք ու սկսեցինք իջնել:

Ինչպես պլանավորել էինք, հասանք Թեղենյաց վանքին (VIIIդ.) և իջանք Բուժական գյուղը: Ընդհանուր առմամբ քայլեցինք 21,5 կմ:

Դանիել Բաղդասարյան


Share |
Վերադառնալ
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ