Հուլիս 2019
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031



ՆորություններՄեր

Գիշերային վերելք Հատիս

Գիշերային վերելք Հատիս 20:19 - 19.06.2011

Հերթական արշավի մասին մանրամասն տեղեկացա Դանելի զանգից արշավից ժամեր առաջ:

Լինելով արշավների սիրահար` իմ ուրախությունը կրկնապատկվեց, երբ տեղեկացա, որ գնալու ենք գիշերը: Լուսնի լույսի ներքո արշավի մեկնելը հիրավի հիասքանչ է. դու միանգամից տեղափոխվում ես մեկ այլ իրականություն, սիրտդ սկսում է այլ կերպ բաբախել, քեզ զգում ես բնության անբաժանելի մի մասնիկը:

Աստղերի ուղեկցությամբ Հատիսի բարձունքը հաղթահարելը միայն ու միայն հաճույք էր պատճառում մեր թիմի բոլոր անդամներին, ովքեր հաջողությամբ հաղթահարեցին այն:

Գիշերն արդեն դանդաղորեն իր տեղն էր զիջում լուսաբացին, երբ մենք հասանք մեր նպատակակետին: Մի փոքր հանգստանալուց հետո բոլորս անհամբերությամբ սպասում էինք արևածագին, որը կարծես դիտմամբ ուշանում էր: Բայց մեր ցանկությունը անսահման էր` տեսնել արեգակի  ծնունդը:

Վերջապես Գեղամա լեռների հետևից սկսեց բարձրանալ այն` կարմիր հրե գունդը: Տեսարանը հիասքանչ էր. դժվար է բառերով նկարագրել: Այդ պահին ակամա տեսնում ես, ինչպես է ծնվում օրը, զգում ես բնության ներդաշնակությունը: Հատիսի գագաթից նաև իրենց ողջ վեհությամբ վեր են խոյանում Մասիսն ու քառագագաթ Արագածը, որի գագաթները այնքան պարզ տարանջատված են:

Արդեն առավոտ էր, երբ սկսեցինք իջնել: Շատ հետաքրքիր և ուրախ անցավ նաև այդ` շնորհիվ իմ հրաշալի թիմի: Շուտով արդեն Երևանում էինք` տպավորություններով ու նոր սպասումներով լի:

Ռազմիկ Մելիքբեկյան


Share |
Վերադառնալ
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ