Տուրիզմ Հայաստանում FindArmenia ակումբի հետ

Կյանքը հիասքանչ է, երբ գիտես, թե ինչ է տուրիզմը...

Գալիս է մի պահ, երբ յուրաքանչյուրիս մոտ առաջանում է անհագուրդ ցանկություն դուրս գալ գրասենյակից կամ փչացած ավտոմեքենայի տակից, փակել աչքերը և հայտնվել այնտեղ ուր կարկաչում է գետակը և ծլվլում են թռչունները, ուր կարևոր չէ թէ ով կհաղթի նախագահական ընտրությունները. այնտեղ միայն դու ես և բնությունը:

Զբոսնելով անտառային արահետներով, բարձրանալով սարերի գագաթները, կամ պարզապես անցնելով չհնձած արտով, դուք կհասկանաք, որ բոլորին ընդդեմ նիարդային բջիջները վերականգնվում են, իսկ ժամանակն ասես կանգ է առնում:

Հայաստանը եզակի երկիր է, որտեղ տուրիզմը ձեռք է բերում բացառիկ հետաքրքրություն: Այստեղ բացի բնության գեղատեսիլ վայրերից, կան նաև բազմաթիվ պատմական հուշարձաններ, որոնք ունեն կարևոր նշանակություն ոչ միայն հայ ժողովրդի, այլև համայն մարդկության համար՝ ինչպես պատմա-մշակութային, այնպես էլ հոգևոր առումով:

Այստեղ դուք կարող եք ծանոթանալ նախնադարյան և միջնադարյան վարպետների գլուխգործոցների: Հարյուր հազարավոր հուշարձաններ, ամրոցներ, տաճարներ և խաչքարեր ասես ցուցադրված են հսկայական թանգարանում բաց երկնքի տակ:

Երթուղիները հիմնականում նախատեսված են միջին ֆիզիկական կարողություններով մարդկանց համար, որոնք պարզապես ուզում են լավ հանգստանալ, բայց, եթե դուք էքստրեմալ եք կամ հետաքրքրասեր գիտնական, ապա մենք մեծ հաճույքով կմշակենք անհատական երթուղի, ըստ ձեր նախասիրությունների:

Հարցերով և առաջարկներով կարող եք դիմել հետևյալ հասցեով` tour@FindArmenia.com:

Share |
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ