Աշտարակ - Օշական - Ագարակ - Կոշ - Արուճ

Էքսկուրսիաներ
Աշտարակ - Օշական - Ագարակ - Կոշ - Արուճ
Երթուղին պատվիրելու, ինչպես նաև
մանրամասն տեղեկությունների համար

կարող եք սեղմել այստեղ

կամ այցելել մեր գրասենյակ՝ Չարենցի 21,
հեռ. (+374 10) 55-21-93,
բջջ. (+374 93) 23-51-60,
E-mail: info@findarmenia.com

Աշտարակի շրջանը շատ հարուստ է պատմամշակութային հուշարձաններով: Միջնադարում այստեղով էին անցնում բազմաթիվ առևտրական ճանապարհներ, ինչը առավելագույնս նպաստեց մշակույթի զարգացմանը:

Օշական գյուղը մեծ նշանակություն ունի ամեն հայի համար, քանզի այստեղ է գտնվում հայ գրերի ստեղծող` Մեսրոպ Մաշտոցի դամբարանը: Բայց Օշականը բնակեցված է եղել դեռ շատ վաղ ժամանակշրջանից և ունեցել է կարևոր ռազմաքաղաքական նշանակություն, ինչի վառ ապացույցններն են, գյուղի կենտրոնում գտնվող, Դիդի Կոնդ բլրի ամրոցը, պեղված դամբարանները և, Քասաղ գետի վրա կառուցված, միջնադարյան հնգաթռիչք կամուրջը:

Ճանապարհին կմտնենք Ագարակի հնավայրը, ուր պահպանվել են մ.թ.ա. 3-րդ հազարամյակի հուշարձաններ՝ գինու հնձան, հին բնակավարյեր, ժայռափոր գերեզմանադաշտ և «հնամյա փողոցների հազարամյա քարերի» բացառիկ օրինակներ:

Կոշ գյուղը հիշատակվում է Մովսես Խորոնացու կողմից IV դարում տեղի ունեցած դեպքերի հետ կապված: Գյուղի եզրին խոյանում է ամրոցը, իսկ ձորակում պահպանվել է որմնանկարազարդ Ս.Ստեփանոս եկեղեցին:

VII դարում կառուցված Արուճի տաճարը ապշեցնում է իր ընդարձակ հորինվածքով և ներսում պահպանված VII դարի որմնանկարներով: Տարբեր դարերին կառուցված ամրոցների հատվածները լավ պատկերացում են տալիս բնակավայրի նշանակության մասին, որը որոշ ժամանակ եղել է նաև Հայաստանի կառավարչի նստավայր:

Արուճ

Արուճ
Կարմրավոր եկեղեցի

Կարմրավոր
Պատմա-մշակութային հուշարձաններ Կոշ գյուղի մոտակայքում

Կոշ
Ս.Մարինե եկեղեցի

Մարինե
Օշական գյուղի նշանավոր վայրեր

Օշական

Վերադառնալ
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ