Խորհրդային Հայաստանը 1920-1945 թվականներինԽորհրդային իշխանության քաղաքականությունը մշակույթի բնագավառում: Ժողովրդական կրթությունԶանգվածային անգրագիտության վերացումը

Զանգվածային անգրագիտության վերացումը

Խորհրդային իշխանությունը գտնում էր, որ նոր հասարակարգի ստեղծումը կարելի է իրականացնել միայն գրագետ մարդկանց միջոցով։ Ուստի նա ձեռնամուխ եղավ, մի կողմից, երեխաների դպրոցական կրթության կազմակերպման, մյուս կողմից, չափահաս բնակչության անգրագիտության վերացման գործին։ Անգրագիտության վերացումը նպատակ ուներ հանրապետության աշխատավորական լայն խավերին հնարավորություն տալ, որպեսզի նրանք գործուն մասնակցություն ունենան երկրի քաղաքական ու մշակութային կյանքին։ Անգրագիտության վերացման մասին որոշումը Հայաստանի կառավարության կողմից ընդունվել է 1921թ. սեպտեմբերին։ Ստեղծվեցին «Կորչի անգրագիտությունը» ընկերությունը և նրա տեղական լայն ցանցը։

Առաջին հնգամյակում հնարավոր չեղավ ամբողջությամբ հաղթահարել անգրագիտությունը, ուստի գործի ընթացքն արագացվեց։ Գյուղատնտեսության կոլեկտիվացման հետ կապված ուշադրությունը մեծացավ գյուղի նկատմամբ։ Ի վերջո 1939թ. մարդահամարի տվյալներով գրագետ էր դարձել Հայաստանի բնակչության 83,9 տոկոսը 1897թ. 9,2 տոկոսի դիմաց։ Հայաստանում անգրագիտության վերացման խնդիրը հիմնականում լուծված էր, որը շատ մեծ նվաճում էր։

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Search
Туры в Армению
FindArmenia.ru
Photos of Armenia
Tourism and tours
in Armenia
Sights
Songs
Words, chords and mp3 of Armenian songs
Exchange Rates of Armenian Dram (AMD)
Contacts | Tours