Խորհրդային Հայաստանը 1945-1991 թվականներինԿրթություն և գիտությունԿրթությունը

Կրթությունը

Հայրենական պատերազմի հաղթական ավարտից հետո կրթության ասպարեզում նկատելի տեղաշարժեր կատարվեցին։ Դպրոցական և բարձրագույն կրթության համակարգերը վերելք ապրեցին։ 1958թ. օրենք ընդունվեց կյանքի հետ դպրոցի կապն ամրապնդելու և 8-ամյա պարտադիր ուսուցման անցնելու մասին։ 1966թ. խնդիր դրվեց անցնել ընդհանուր միջնակարգ կրթության։ Դրա իրականացումը պահանջեց մեծ ջանքեր և շուրջ 10 տարի ժամանակ։

Հետևողական ուշադրություն էր դարձվում դպրոցական հարմարավետ շենքերի շինարարությանը։ Բավական է նշել, որ միայն 1966թ. հանրապետությունում շահագործման հանձնվեց 150 դպրոցական շենք։ Մեծ ուշադրություն դարձվեց միջնակարգ մասնագիտական կրթությանը և երեկոյան ուսուցմանը։ 1980թ. միջնակարգ դպրոցների թիվը հասավ 943-ի, իսկ տեխնիկումներինը՝ 70-ի։

Որոշակի առաջընթաց կատարվեց նաև բարձրագույն կրթության ոլորտում։ Հետպատերազմյան տարիներին կառուցվեցին պոլիտեխնիկական, գյուղատնտեսական, մանկավարժական ինստիտուտների, Երևանի պետական համալսարանի նոր ուսումնական շենքերը։ Արդի տեխնիկական մասնագիտությունների գծով բացվեցին նոր ֆակուլտետներ ու բաժիններ։ Մանկավարժական ինստիտուտի մասնաճյուղեր հիմնվեցին Լենինականում և Կիրովականում։ Հանրապետությունում գործում էր 14 բուհ, ուր կադրեր էին պատրաստում ավելի քան 100 մասնագիտությունների գծով։

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Search
Туры в Армению
FindArmenia.ru
Photos of Armenia
Tourism and tours
in Armenia
Sights
Songs
Words, chords and mp3 of Armenian songs
Exchange Rates of Armenian Dram (AMD)
Contacts | Tours