Խորհրդային Հայաստանը 1945-1991 թվականներինԳրականություն և արվեստԳրականություն

Գրականություն

Հայրենական պատերազմը լայն արտացոլում գտավ գրականության մեջ։ Պատերազմի տարիներին գեղարվեստական որոշ երկերի կողքին առաջատար էր դարձել հրապարակախոսությունը։ Բազմաթիվ հոդվածներով հանդես եկան Ավ.Իսահակյանը, Դ.Դեմիրճյանը, Հր.Քոչարը, Ն.Զարյանը և ուրիշներ։ Այդ շրջանի գեղարվեստական ծավալուն գործերից նշանավոր են Դ.Դեմիրճյանի «Վարդանանք» և Ստ.Զորյանի «Պապ թագավոր» պատմավեպերը։ Հետպատերազմյան առաջին տասնամյակում գրականության մեջ գերիշխող էր դարձել պատերազմի թեմատիկան։ Պատերազմին նվիրված ծավալուն երկեր ստեղծեցին Աերո Խանզադյանը («Մեր գնդի մարդիկ») և ուրիշ գրողներ։ Չափածո երկերով զինվորի սխրանքը գովերգեցին Համո Սահյանը, Վահագն Դավթյանը, Հրաչյա Հովհաննիսյանը, Գևորգ Էմինը և շատ ուրիշներ։

Գրողների ավագ սերնդի հետ արժեքավոր գործեր ստեղծեցին երիտասարդ գրողները։ Ստեղծագործական նոր բարձունքներ նվաճեց հայ պոեզիայի ականավոր ներկայացուցիչներից Հովհաննես Շիրազը։ Նրա բանաստեղծությունների մեջ առաջնակարգ տեղ էր գրավում հայրենիքի սիրո գաղափարը։

Ամբողջ ուժով հնչեց Պարույր Սևակի տաղանդը, մարդու ազատությունն ու բարոյական վեհ հատկությունները գովերգող նրա մարտական քնարը։ Նրա լավագույն ստեղծագործություններից է «Անլռելի զանգակատուն» պոեմը, որը նվիրված է հայ մեծ երգահան Կոմիտասի կյանքին։

Ստեղծագործական նոր բարձունքների հասան Ս.Կապուտիկյանը, Վ.Դավթյանը, երիտասարդ սերնդի ներկայացուցիչներից Ռ.Դավոյանը, Լ.Դուրյանը և ուրիշներ։

Մի խումբ անվանի գրողներ իրենց ստեղծագործություններում անդրադարձան հայ ժողովրդի պատմական անցյալին, նրա ազգային ազատագրական պայքարի հերոսական դրվագներին։ Լայն ճանաչում ստացավ Հրաչյա Քոչարի «Նահապետ» ստեղծագործությունը, ուր ներկայացվում է հայ ժողովրդի 1915թ. ողբերգությունը և կյանքը շարունակելու հայ մարդու հաստատակամությունը։ Նույն թեմատիկայով գեղարվեստական արժեքավոր գործեր ստեղծեցին Խ.Դաշտենցը, Գ.Մահարին, Մ.Գալշոյանը, Ս.Ալաջաջյանը և ուրիշներ։

Հասարակության կողմից լայն ընդունելության արժանացան տաղանդավոր արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունները, ինչպես նաև Վարդգես Պետրոսյանի և ուրիշների երկերը։

Նկատելի հաջողություններ ձեռք բերվեցին նաև հայ թատերգության (Գ.Տեր–Գրիգորյան, Պ.Զեյթունցյան) և գրականության մյուս ճյուղերում։

Թարգմանվել ու հայերեն են հրատարակվել համաշխարհային արժեք ներկայացնող ռուս և եվրոպական հեղինակների երկեր։ Տպագրվել են հայ դասական հեղինակների երկերի բազմահատորյակներ։

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Search
Туры в Армению
FindArmenia.ru
Photos of Armenia
Tourism and tours
in Armenia
Sights
Songs
Words, chords and mp3 of Armenian songs
Exchange Rates of Armenian Dram (AMD)
Contacts | Tours