Հայաստանը հին շրջանումՀոգևոր մշակույթըԳրականությունը

Գրականությունը

Տիգրան Բ Մեծի օրոք Տիգրանակերտում է հաստատվում հույն նշանավոր հռետոր Ամփիկրատես Աթենացին: Նա հեղինակել է պատմագիտական բազմաթիվ երկեր, այդ թվում «Տիգրանի վարքը» վերտառությամբ մի աշխատություն, որը, ցավոք, մեզ չի հասել: Տիգրան Բ-ի արքունիքում էր ապրում նաև նշանավոր հույն փիլիսոփա և հռետոր Մետրոդորոս Սկեպսացին, որը հեղինակել է մեզ չհասած «Տիգրանի պատմությունը» աշխատությունը: Պատմական ողբերգությունների և գրական երկասիրությունների հեղինակ է եղել նաև հայոց Արտավազդ Բ թագավորը: Ք. հ. II դարում Հայաստանում են գործել ասորի պատմագիրներ Յամբլիքոսը և Բարդածանը, որոնք նույնպես գրել են Հայաստանի պատմությունը: Հայոց թագավորների և նրանց գործերի մասին հայերեն մեհենագրերով գրվել է մեզ չհասած այսպես կոչված մեհենական պատմություններում: Մովսես Խորենացին հիշատակում է դրանց հեղինակներից մեկին՝ Անիի քուրմ Ողյումպին:

Ք.ա. II դ. ասորի հեղինակ Մար Արաս Կատինան շարադրել է Հայաստանի հին պատմությունը, որից լայնորեն օգտվել է Մովսես Խորենացին:

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Поиск
Туры в Армению
FindArmenia.ru
Фотографии Армении
Туризм и маршруты
в Армении
Достопримечательности
Песни
Слова, аккорды и mp3 армянских песен
Курсы валют по отношению к армянскому драму (AMD)
Контакты | Туры