IV-V դդ. լայն տարածում ստացավ անապատականների շարժումը, երբ հավատացյալները, դժգոհ լինելով վիճակից, լքում էին իրենց բնակավայրերը և փախչում հեռավոր անմարդաբնակ վայրեր՝ հիմնելով միաբանություններ:
Աղանդավորների քարոզները լայն արձագանք էին գտնում ժողովրդի շրջանում: Նրանց էին սկսում հարել ոչ միայն գյուղացիները, արհեստավորներն ու առևտրականները, այլև անգամ ազնվականների և հոգևորականների մի մասը:
Կայսրության հայկական երկրամասերում աղանդավորական շարժման լայն տարածումն առաջ բերեց բյուզանդական արքունիքի անհանգստությունը:
Պավլիկյանները ոչ միայն իրենց գաղափարներով, այլև ռազմական գործողություններով լուրջ վտանգի ենթարկեցին Բյուզանդական կայսրության գոյությունը: Ուստի բյուզանդական արքունիքը IX դ. կեսերին ուժեղացրեց պատժիչ գործողությունները պավլիկյանների դեմ: