Վաղ միջնադարյան Հայաստանում բարձր զարգացման է հասել շինարարական արվեստը: Կառուցվել են ամրակուռ ամրոցներ, ապարանքներ, եկեղեցիներ, կարավանատներ, հյուրանոցներ, կամուրջներ, բնակելի տներ և այլն:
Վաղ միջնադարում զարգացավ նաև քանդակագործությունը՝ պայմանավորված ճարտարապետության և շինարարության բուռն վերելքով:
Արդեն հայ գրերի գյուտից հետո ծնունդ է առնում մագաղաթյա ձեռագրերը մանրանկարներով զարդարելու արվեստը:
Հայ միջնադարյան թատրոնը ժառանգեց Հայաստանի հելլենիստական թատրոնի ավանդույթները: Վաղ միջնադարում թատերական ներկայացումները տրվել են հայերենով և վայելել են մեծ ժողովրդականություն: