Հայաստանը զարգացած միջնադարումՀայաստանը X դարի 30-ական թթ.-ից մինչև XI դարի 20-ական թթ.

Հայաստանը X դարի 30-ական թթ.-ից մինչև XI դարի 20-ական թթ.

Հայաստանն Աբասի և Աշոտ Գ-ի իշխանության շրջանում

Արաբների նկատմամբ տարած հաղթանակով Հայաստանի անկախությունը վերջնականապես ամրապնդվեց: Գրեթե վերացավ արտաքին հարձակումների վտանգը, և երկիրը թևակոխեց խաղաղության ու բարգավաճման երկարատև ժամանակաշրջան:

Անին մայրաքաղաք

Շիրակում հնագույն Անի ամրոցի շուրջ ծնունդ առավ մի նոր քաղաք, որը Բագրատունիները 961թ. հռչակեցին մայրաքաղաք: Նոր մայրաքաղաքի հիմնումը խորհրդանշում էր ոչ միայն Բագրատունյաց թագավորության հզորացումը, այլև այսրկովկասյան տերություն լինելը:

Սմբատ Բ Տիեզերակալ թագավոր

Երկրի բարգավաճումն ու շինարարական լայն գործունեությունն ավելի մեծ թափով շարունակվեցին Աշոտ Գ-ի հաջորդ Սմբատ Բ-ի օրոք (977-990): Ամենուր կառուցվում էին եկեղեցիներ, տաճարներ, դպրոցներ, պալատներ, բերդեր, իջևանատներ, կամուրջներ ու ջրմուղներ:

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Поиск
Туры в Армению
FindArmenia.ru
Фотографии Армении
Туризм и маршруты
в Армении
Достопримечательности
Песни
Слова, аккорды и mp3 армянских песен
Курсы валют по отношению к армянскому драму (AMD)
Контакты | Туры