Կիլիկյան Հայաստանի համար ստեղծված անբարենպաստ կացությունը շարունակվեց նաև XIV դարում:
Օշին թագավորի մահից հետո գահն անցավ նրա որդի Լևոն Դ-ին (1320-1342): Քանի որ նա անչափահաս էր, երկիրը կառավարում էին խնամակալները:
Լևոնը ժառանգներ չուներ, ուստի հայոց արքունիքը որոշեց գահը հանձնել նրա հորաքրոջ որդուն՝ Գվիդոն Լուսինյանին: Լուսինյանները ֆրանսիական ծագում ունեին և թագավորում էին Կիպրոսում: