Էջմիածնում «թագավորական աթոռն ու կաթողիկոսական գավազանը» վերականգնելու խնդիրը բարձրացվել էր Սյունյաց միտրոպոլիտ և պատմիչ Ստեփանոս Օրբելյանի կողմից։
1441թ. սկսած Ամենայն Հայոց կաթողիկոսության կարևոր և խոշոր թեմերից էր Գանձասարի կաթողիկոսությունը, որի հոգևոր առաջնորդության ներքո էր Արցախի և Ուտիքի ու Արևելյան Այսրկովկասի հայությունը։