Հայաստանը ուշ միջնադարումԱրվեստ և գիտությունՃարտարապետություն

Ճարտարապետություն

XV դ. հայկական շինարարական արվեստի անկման արտահայտություն էր այն եզակի դեպքը, երբ Մեծոփավանքի նոր եկեղեցին կառուցելու համար հրավիրվեց հույն ճարտարապետ։ XV-XVI դդ. հայ ճարտարապետության զարգացմանը խանգարում էին ոչ միայն քաղաքական անկայունությունը և տնտեսական վիճակը, այլև կրոնական մոլեռանդությունը։ Այսպես, XV դ. 30-ական թթ. տաղանդավոր ճարտարապետ Նեքեմատի կառուցած Ամիդի (Դիարբեքիր) հայոց հոյակապ գմբեթավոր եկեղեցին քանդվում է մահմեդականների կողմից, որովհետև այն իր գեղեցկությամբ ու բարձրությամբ գերազանցում էր քաղաքի մզկիթներին։

XVII դ. հայ ճարտարապետության մեջ մեծ տարածում գտավ եկեղեցիներին կից զանգակատների կառուցումը։ Էջմիածնի Մայր տաճարի զանգակատունը ևս կառուցվել է այդ ժամանակ։

XVII դ. Հայաստանում կառուցվեցին նաև մի շարք գեղեցիկ միաթռիչք և բազմաթռիչք կամուրջներ Հրազդան, Քասաղ, Որոտան, Մեղրի և այլ գետերի վրա։ Նրանց մի մասը գործում է մինչև օրս։

XVI-XVII դդ. շինարարությունը հովանավորում էին ոչ թե խոշոր ավատատերերը, ինչպես նախորդ դարերում, այլ հարուստ վաճառականները։ Նշված շրջանում հայ ճարտարապետության կարևոր առանձնահատկությունն էր եկեղեցիներն ու վանքերն ամուր պարիսպներով շրջապատելու և դրանք բերդ-եկեղեցիներ դարձնելու միտումը (Տաթև, Գեղարդ, Խոր Վիրապ, Հալիձոր, Աստապատ, Ագուլիս և այլն)։ Մի շարք բերդ-եկեղեցիներ շրջապատվել են կրկնակի պարիսպներով և ունեցել են նաև ստորգետնյա ուղիներ՝ պաշարման ժամանակ գետերից ջուր վերցնելու համար։ Հաճախ վտանգի ժամանակ այնտեղ պատսպարվել է շրջակա հայ բնակչությունը։

XV-XVII դդ. հայ ճարտարապետները մեծ ծառայություններ ունեն նաև թուրքական շինարարական արվեստի զարգացման գործում։ Հայազգի Սինան ճարտարապետը Կոստանդնուպոլսում կառուցել է տասնյակ պալատներ, մզկիթներ և այլևայլ շենքեր։ Նա դարձել է թուրքական ճարտարապետության հիմնադիրներից մեկը։ XVII դ. սկսած Կոստանդնուպոլսում արքունի ճարտարապետի պաշտոնը երեք դար շարունակ զբաղեցնում էին Պալյան գերդաստանի ներկայացուցիչները։

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Поиск
Туры в Армению
FindArmenia.ru
Фотографии Армении
Туризм и маршруты
в Армении
Достопримечательности
Песни
Слова, аккорды и mp3 армянских песен
Курсы валют по отношению к армянскому драму (AMD)
Контакты | Туры