Հայաստանը ուշ միջնադարումԱրվեստ և գիտություն

Արվեստ և գիտություն

Գրականություն

Հայ գրականությունը XV-XVII դդ. շարունակում է հարստանալ նոր անուններով։ Շարունակական արտագաղթերի հետ կապված սկզբնավորվում և լայն տարածում են ստանում պանդխտությունը դատապարտող տաղերն ու ողբերը։

Արվեստ

Հայաստանի տնտեսական ու քաղաքական ծանր վիճակն իր կնիքն էր թողնում նաև արվեստի զարգացման վրա։ Չնայած աննպաստ պայմաններին, արվեստի որոշ բնագավառներ շարունակում էին զարգանալ։

Ճարտարապետություն

XVII դ. հայ ճարտարապետության մեջ մեծ տարածում գտավ եկեղեցիներին կից զանգակատների կառուցումը։ Էջմիածնի Մայր տաճարի զանգակատունը ևս կառուցվել է այդ ժամանակ։

Գիտություն

XV-XVII դդ. գիտությունը զարգանում էր վանքերին կից դպրոցներում։ Նշված շրջանում իրենց գործունեությամբ խոր հետք են թողել մի շարք հայ տոմարագետներ, պատմաբաններ և բժշկագետներ։

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Поиск
Туры в Армению
FindArmenia.ru
Фотографии Армении
Туризм и маршруты
в Армении
Достопримечательности
Песни
Слова, аккорды и mp3 армянских песен
Курсы валют по отношению к армянскому драму (AMD)
Контакты | Туры