Սյունիքում և Արցախում Իսրայել Օրու ժամանակներից նկատվող ազատագրական ձգտումները 1720-ական թվականներին վերածվեցին ազատագրական լայն շարժման:
Հետապնդելով թշնամուն՝ հայկական զորքերը ազատագրեցին Մեղրին և հակառակորդի դեմ լիակատար հաղթանակ տարան: Հալիձորի և Մեղրիի հաղթանակները ոգևորություն առաջացրեցին հայկական զորքերի մեջ:
Թուրքական բանակների դեմ պայքարի հաջողությունը ամրապնդելու նպատակով Դավիթ Բեկը պատվիրակություն է ուղարկում պարսից շահ Թահմասպ 2-րդի մոտ՝ համագործակցության առաջարկությամբ:
Արցախի և Սյունիքի ազատագրական շարժումը մեծ արձագանք գտավ ողջ հայության մեջ: Այն ոգեշնչում էր նաև հայ ժողովրդի հաջորդ սերունդներին և հավատով լցնում իրենց ուժերի նկատմամբ: