Հայ ազատագրական շարժումը XVII դարի երկրորդ կեսին և XVIII դարումՄադրասի հայրենասիրական խմբակըԽմբակի գործունեությունը

Խմբակի գործունեությունը

Հայաստանի ազատագրությունը նախապատրաստելու համար Շահամիր Շահամիրյանի գլխավորությամբ Մադրասում ստեղծված խմբակի անդամները 18-րդ դարի 70-80-ական թթ. մեծ աշխատանք են կատարել:

Հովսեփ Էմինը, Հնդկաստան վերադառնալով, շարունակեց ազատագրական-հայրենասիրական քարոզչությունը, որը ոգեշնչում էր նաև Մադրասի հայերին:

Հայաստանի ազատագրությունը, ըստ Շ. Շահամիրյանի, պետք է կատարվեր օտարի լծի դեմ համաժողովրդական ապստամբության միջոցով: Այն պետք է գլխավորեին Արցախի մելիքներն ու Էջմիածնի հոգևորականները: Հայ ժողովուրդը կարող էր օժանդակություն ստանալ Վրաստանից և Ռուսաստանից:

Մադրասում տպագրված «Նոր տետրակ» և «Որոգայթ փառաց» գրքերը Շ. Շահամիրյանն ուղարկում է ոչ միայն Սիմեոն կաթողիկոսին, այլև Արցախի մելիքներին, Գանձասարի Հովհաննես կաթողիկոսին, Վրաստանի Հերակլ II թագավորին:

Շ. Շահամիրյանը նամակագրական աշխույժ կապ էր ստեղծել Էջմիածնի ու Գանձասարի կաթողիկոսների, վրաց թագավորների հետ: Դրանից բացի, նա կապված էր Արցախի մելիքների, Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Հովսեփ Արղությանի, Հովհաննես Լազարյանի և շատ ուրիշների հետ: Նրանց հղած իր նամակներում նա շարադրել է Հայաստանի ճակատագրի մասին ազատագրական խմբակի տեսակետները և առաջարկներ արել այդ ծրագրի իրագործման համար: Շ.Շահամիրյանն առաջարկում էր, դպրոցներ բացելով, ժողովրդի մեջ լուսավորություն տարածել, զինել ժողովրդին, պատրաստվել ազատության համար պայքարի:

Նա Հերակլ II թագավորին առաջարկում էր Վրաստանում կատարել բարեփոխումներ, որոնք կհզորացնեին երկիրը, ինչպես նաև օգնության ձեռք մեկնել հայ ժողովրդի ազատագրական պայքարին: Վրաց թագավորին օգնելու նպատակով Շ. Շահամիրյանը թանկարժեք նվերներ էր ուղարկում նրան և անգամ պատրաստակամություն հայտնում տեղափոխվել Վրաստան:

Վրաց թագավորը իր հերթին Լոռու գավառը նվիրաբերում է Շ. Շահամիրյանին և նրան շնորհում իշխանի տիտղոս: 1790թ. Հերակլ II-ը Շ. Շահամիրյանի առաջարկությամբ հատուկ ուղերձ է հղում Պարսկաստան քշված հայ ժողովրդին: Վերջիններին նա հրավիրում էր բնակություն հաստատել վրաց թագավորության կազմում գտնվող հայաբնակ գավառներում:

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Поиск
Туры в Армению
FindArmenia.ru
Фотографии Армении
Туризм и маршруты
в Армении
Достопримечательности
Песни
Слова, аккорды и mp3 армянских песен
Курсы валют по отношению к армянскому драму (AMD)
Контакты | Туры