Հայաստանի ազատագրությունը նախապատրաստելու համար Շահամիր Շահամիրյանի գլխավորությամբ Մադրասում ստեղծված խմբակի անդամները 18-րդ դարի 70-80-ական թթ. մեծ աշխատանք են կատարել:
Հայ ժողովրդի մեջ ազատագրական գաղափարների տարածման, երիտասարդությանը հայրենի երկրի պատմությանն ու մշակույթին ծանոթացնելու համար անհրաժեշտ էր հայրենասիրական ոգով գրականություն ունենալ:
Հովսեփ Արղությանի ծրագրի օրինակով Շ. Շահամիրյանի նախագիծը ևս ներկայացվել է ռուսական կառավարությանը, սակայն իշխանությունների կողմից դրանք բավարար ուշադրության չեն արժանացել ու չեն քննարկվել: