19-րդ դարի վերջին քառորդում գնալով ավելի էր ծանրանում արևմտահայության սոցիալ-քաղաքական և տնտեսական դրությունը: Հայ գյուղացին մահմեդականից հինգ անգամ ավելի շատ հարկ էր վճարում:
Թուրքական իշխանությունը որոշեց նախ և առաջ հաշվեհարդար տեսնել հայ ազատագրական շարժման գլխավոր օջախներից մեկի՝ Սասունի հետ: Սասունը Արևմտյան Հայաստանի լեռնային գավառներից է:
Սասունի կոտորածները բողոք և զայրույթ առաջացրին բազմաթիվ երկրներում: Միջազգային առաջադեմ հասարակայնությունը բողոքի ձայն բարձրացրեց Աբդուլ Համիդի կողմից Սասունում կատարված ոճրագործությունների դեմ:
Համոզվելով, որ մայիսյան բարենորոգումների ծրագիրը մեծ տերությունների միջև առկա հակասությունների պատճառով մնալու է թղթի վրա, սուլթանը վճռեց հայերի բողոքի ձայնը խեղդել աննախադեպ կոտորածներով:
1890-ական թվականների ջարդերը խիստ ծանր հետևանքներ ունեցան Արևմտյան Հայաստանի և ողջ հայության համար: Օսմանյան Թուրքիայում բնակվող հայերի թիվը 3 միլիոնից նվազեց մինչև 2,5 միլիոն: