1922թ. սկզբին տեղի ունեցավ Հայաստանի խորհուրդների 1-ին համագումարը։ Այն քննարկեց մի շարք հարցեր, որոնց մեջ կենտրոնականը Հայաստանի սահմանադրության ընդունումն էր։
Խորհրդային Հայաստանը չեղյալ հայտարարեց նախկին իշխանության արտաքին պայմանագրերը և նոր հիմունքներով մի շարք երկրների հետ հաստատեց դիվանագիտական կապեր։