Հայաստանի առաջին հանրապետությունը (1918թ. մայիս - 1920թ. դեկտեմբեր)Հայաստանը ռուս-թուրքական հարաբերությունների ոլորտումՀայ-ռուսական բանակցությունները Մոսկվայում և դրանց ձախողումը

Հայ-ռուսական բանակցությունները Մոսկվայում և դրանց ձախողումը

Այն բանից հետո, երբ խորհրդային Կարմիր բանակը քաղաքացիական կռիվների արդյունքում պարտության մատնեց Դենիկինի կամավորական բանակին և մտավ Հյուսիսային Կովկաս՝ անմիջական վտանգ ստեղծվեց Անդրկովկասի երեք հանրապետությունների խորհրդայնացման համար։

1920թ. ապրիլի վերջին խորհրդայնացվեց Ադրբեջանը։ Փոփոխված քաղաքական իրադրության պայմաններում Հայաստանի կառավարությունը որոշեց բանակցել Խորհրդային Ռուսաստանի հետ՝ բարեկամական պայմանագիր կնքելու և Հայաստանի անկախությունը ճանաչել տալու նպատակով։

1920թ. մայիսին Մոսկվա մեկնեց ՀՀ պատվիրակությունը խորհրդարանի փոխխոսնակ, գրող Լևոն Շանթի (1869-1951) գլխավորությամբ։ Մոսկվայի հայ-ռուսական բանակցությունները ընթացան հունիս-հուլիս ամիսներին և գործնական արդյունք չտվեցին։ Նրանք ձախողվեցին այն պատճառով, որ թե՛ ռուսական և թե՛ հայկական կողմը պատշաճ կամք և պատրաստակամություն հանդես չբերեցին պայմանագիր կնքելու համար։ Մի կողմից, Հայաստանի կառավարությունը թեև ցանկություն ուներ Ռուսաստանի հետ կնքելու բարեկամական դաշնագիր, սակայն, մյուս կողմից, շարունակում էր հույսեր կապել Արևմուտքի «դաշնակիցների» հետ, որովհետև առաջիկայում սպասվում էր մեծախոստում Սևրի պայմանագրի ստորագրումը։ Իր հերթին խորհրդային կողմն էլ Հայաստանի հետ պայմանագրի կնքումը պայմանավորում էր նրանով, որ Հայաստանը պետք է որոշակի տարածքային զիջումներ աներ Ադրբեջանին ու Թուրքիային, ինչպես նաև միջանցք տար, որպեսզի Կարմիր բանակը ցամաքով կապվեր քեմալական Թուրքիայի հետ։ Հայկական կողմը չհամաձայնեց դրան։ Մոսկովյան բանակցությունները մտան փակուղի, ընդհատվեցին՝ Երևանում շարունակելու նպատակով։

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Поиск
Туры в Армению
FindArmenia.ru
Фотографии Армении
Туризм и маршруты
в Армении
Достопримечательности
Песни
Слова, аккорды и mp3 армянских песен
Курсы валют по отношению к армянскому драму (AMD)
Контакты | Туры