Տնտեսության վերակառուցումն ու նրա առաջընթացը հնարավոր էր իրականացնել միայն համապատասխան էներգետիկ բազայի առկայության պայմաններում։ Այդ պատճառով, Հայրենական պատերազմից հետո, մեծ նշանակություն տրվեց էլեկտրակայանների կառուցմանը։
1950թ. հանրապետության արդյունաբերական արտադրանքը 1945թ. համեմատ աճեց շուրջ երեք անգամ։ Արդյունաբերության վերելքը ապահովելու համար 1950-ական թվականներին կազմակերպվեցին ժողովրդական տնտեսության խորհուրդներ։
Պատերազմի տարիներին գյուղատնտեսության մեջ իշխում էր ձեռքի աշխատանքը, խիստ նվազել էր կոլտնտեսությունների աշխատանքային ներուժը, զգալիորեն կրճատվել էին ցանքատարածությունները։
Հայրենական պատերազմի ավարտից հետո բնակչության սոցիալական վիճակը բավականին ծանր էր։ Իշխանությունները որոշ քայլեր էին ձեռնարկում այն բարելավելու ուղղությամբ։