1938թ. Ամենայն հայոց կաթողիկոս Խորեն Մուրադբեկյանի սպանությունից հետո ԽՍՀՄ իշխանություններն արգելեցին նոր կաթողիկոսի ընտրությունը։ Կաթողիկոսական տեղապահ նշանակվեց Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանը։
1941 թ. հունիսի 25-ին թուրքական կառավարությունը հայտարարեց իր չեզոքության մասին, բայց ամբողջ պատերազմի ընթացքում բազմակողմանի օգնություն էր ցույց տալիս ֆաշիստական Գերմանիային։
Երկրորդ աշխարհամարտի ավարտին, 1945թ. մայիսի 15-ին, Խորհրդային Հայաստանի իշխանությունները ԽՍՀՄ կառավարության առջև հարց բարձրացրին նոր հայրենադարձություն կազմակերպելու անհրաժեշտության մասին։
Իշխանությունները մտավորականության շրջանում թուլացած գաղափարական վերահսկողությունը վերականգնելու նպատակով ձեռնարկեցին մի շարք «միջոցառումներ»։
1953թ. մարտի 5-ին մահացավ Իոսիֆ Ստալինը։ Նրա մահվանից մի քանի ամիս անց ձերբակալվեց և գնդակահարվեց Բերիան՝ բռնություններն իրականացնող հիմնական պաշտոնյաներից մեկը։
1965թ. լրացավ Հայոց մեծ եղեռնի 50 տարին։ Հայաստանում առաջին անգամ նշվեց հայ ժողովրդի այդ մեծ ողբերգությունը։ Իշխանությունները չէին պատկերացնում, թե ազգային այդ վշտի արտահայտությունը ինչպիսի ծավալ կարող է ընդունել և ինչ անդրադարձ կունենա։