Մարտ 2021 | |||||||
Երկ | Երք | Չրք | Հնգ | Ուրբ | Շբթ | Կիր | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 | 31 |
Նեպալի գուրու Բխակտա Կումար Ռայը տևողության նոր ռեկորդ է սահմանել` մնալով Էվերեստի գագաթին 32 ժամ: Ընդհանուր 32 ժամից 27-ը նա զբաղվել է մեդիտացիայով: Նրա հետևորդների կարծիքով 30-ամյա Ռայի այդ արարքը իսկական հրաշք է:
«Երկնային ճանապարհ» աղանդի հիմնադիր Բխակտա Կումար Ռայը, որը ինքն իրեն կոչում է գերագույն ուսուցիչ, Աստվածահրեշտակ, հասավ 8848 մետրին, ուրբաթ, մայիսի 20-ին:
Ըստ նրա հետևորդների` իրենց ուսուցիչը թթվածին է օգտագործել միայն 11 ժամվա ընթացքում: Մյուս օրը, երեկոյան նա ավարտել է մեդիտացիան և ևս մի քանի ժամ է անց կացրել լեռան գագաթին: Թե ինչպես է իրեն զգում գուրուն հիմա չի նշվում:
Նախորդ ռեկորդը գրանցել էր նեպալյան ալպինիստ, բարձրադիր գոտիների ուղեկցորդ` Բաբու Չխիրին: 1999թ. Նա լեռան գագաթին եր մնացել 21 ժամ 30 րոպե: