Օգոստոս 2017
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031



ՆորություններՄեր

Արշավ Ենոքավանից Մակարավանք

Արշավ Ենոքավանից Մակարավանք 19:45 - 07.08.2011

Օրը կիրակի էր, և մենք կրկին արշավում էինք: Այս անգամ պատրաստվում էինք վայելել Տավուշի գեղատեսիլ անտառների փոքր-ինչ վայրի հմայքն ու լեռների հաղթահարման աննկարագրելի հաճույքը: Սակայն արշավը սպասվածից շատ ավելին տվեց. այնքան երկար, որ հավանաբար շատերը երբեք չեն մոռանա այն:

Մեր ճանապարհը սկսեցինք Ենոքավան գյուղի բարձունքից: Միանգամից սկսվեց բարձունքը, իսկ այն հաղթահարելուց հետո մեր առջև բացվեց բնության հրաշալիքներից մեկը` սաղարթախիտ անտառը: Իր ողջ հմայքով այն մեր առջև էր ու կանչում էր մեզ: Մարտահրավերն այլևս ընդունված էր, և սկսվեց արկածներով լի վայրէջքը: Մի վայրէջք, ինչը որքան բարդ էր, այնքան էլ հաճելի էր ու վտանգավոր և միաժամանակ անասելի ուրախ` շնորհիվ իմ հրաշալի թիմի:

Իջնելու ընթացքում անտառը մեզ հյուրասիրեց նաև իր հրաշալի մորիով և մոշով: Վայրէջքի վերջում մեզ իսկական անակնկալ էր պատրաստել բնությունը. գրեթե ուղղահայաց մի վայր, որը հաղթահարելուց հետո մի հրաշք ջրվեժ բացվեց անտառի խորքում: Մեծ դժվարությամբ հասնելով գեղատեսիլ ջրվեժին` սկսեցինք նորից բարձրանալ և ընկղմվեցինք անտառի մթության մեջ, որտեղ ամեն ինչ անչափ խորհրդավոր է թվում: Երկար արահետից հետո դուրս եկանք լեռների միջով անցնող ճանապարհը, որը մեզ տանում էր Մակարավանք:

Ճանապարհը խմբի անդամներին մի փոքր հանգստանալու հնարավորություն տվեց: Մեզ ուղեկցում էին գրեթե անթափանց մշուշն ու անձրևը: Ճանապարհի վերջնամասը կրկին անցնում էր անտառով: Այն պարզապես ֆանտաստիկ էր: Արդեն մթնում էր, երբ մտանք անտառ: Կածանը գրեթե չէր երևում, բայց մեր թիմին այդ օրը ոչինչ չէր կարող ընկճել: Շարժվում էինք արագորեն, ինքնամոռաց, առանց հետ նայելու, որպեսզի հասցնենք նաև տեսնել Մակարավանքը:

Գիշերով անտառում լինելն ուղղակի հրաշալի է, թեև բավականին վտանգավոր է: Հոգիդ սավառնում է անտառի խորհրդավոր մթության մեջ, գլխումդ տարբեր հիշողություններ ու երազանքներ են արթնանում, իսկ ոտքերդ շարժվում են անկախ քեզնից: Ճանապարհ բացելով խմբի մյուս անդամների համար` մենք դժվարությամբ, բայց աննկարագրելի խենթությամբ հաղթահարեցինք անտառի բոլոր դժվարությունները և մեծագույն ոգևորությամբ դուրս եկանք մեր երկար ճանապարհի ամենավերջին հատվածին:

Անտառից դուրս գալուց քեզ ինչ-որ տարօրինակ զգացում է համակում. անտառում կարծես տեղափոխվում ես մեկ այլ` բոլորովին անծանոթ աշխարհ, որտեղ չեն գործում մարդկային առօրյա օրենքներն ու կանոնները. անտառն իր օրենքներն է թելադրում, իսկ վերջում, երբ դուրս ես գալիս անտառից, տոգորվում ես հաղթանակի բերկրանքով, դու կարծես հաղթել ես բնությանը և նրա ներշնչանքով ավելի հզոր ես դարձել ու նրա հետ` ավելի ներդաշնակ:

Ճանապարհի ամենավերջին հատվածն անցանք մեծագույն ուրախությամբ և կեսգիշերին մոտ հասանք Մակարավանք: Այն նույնիսկ մթության մեջ դիտելը մեծագույն հաճույք էր, քանի որ այն անասելի գեղեցիկ է: Այսպիսով` ավարտվեց մեր հերթական հրաշալի արշավը, որի համար շնորհակալ եմ իմ բոլոր ընկերներին:

Ռազմիկ Մելիքբեկյան


Share |
Վերադառնալ
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ