Օգոստոս 2017
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031



ՆորություններՄեր

Մինչ ուշ գիշեր Դիլիջանի լեռներում

Մինչ ուշ գիշեր Դիլիջանի լեռներում 11:53 - 12.03.2012

Ձմեռային, մութ գիշեր էր։ Ընկել էինք բարձր լեռների մեջ ու փորձում էինք դուրս գալ այնտեղից։

10-15 կմ դեռ մնում էր մինչև մոտակա գյուղը։ Անտանելի սառույց ու ձյուն էր, -25º C և ահավոր քամի...

Արահետներ ու «հորիզոններ» էինք փնտրում։ Բայց խավարի մեջ երևում էին միայն սպիտակ լեռներն ու խորը ձորերը: Չկար ոչ մի ուղի, ոչ մի լույս։ Վիճակն անորոշ էր... Հայտնի էր միայն այն, որ պարտավոր ենք անվնաս վերադառնալ։

Գիշերը խիստ էր։ Հարկ էր ընթանալ գրեթե առանց հանգստանալու, քանի որ քամուց ու ցրտից թաքնվելու տեղ չկար։ Բոլորովին ուժասպառ էինք ու սառած: Քայլելն անհնար էր. ձյունն ու ցուրտը գամում էին գետնին ու չէին թողնում առաջ գնալ։ Բայց պետք էր շարժվել ամբողջ ուժերը հավաքած... Դեռ երկար ու դժվար ճանապարհ ունեինք անցնելու։

Արդեն 15 կմ բարձրանում էինք, բայց առջևում դեռ վերելք էր: Ճանապարհը բարդ էր և շատ վտանգավոր: Թեք լանջերին պինդ սառույց էր. մի փոքր սխալ քայլ, ու սղալու ես խորը անդնդը։ Իսկ անտառներում, ամեն քայլին խրվում ես մինչև գոտկատեղ, ու փորձում ես դուրս գալ ձեռքերի օգնությամբ...

* * *

Իսկ սկսվում էր արշավը շատ ուրախ ու բարի երանգով... Գոշավանքից գնացինք Պարզ լիճ։ Հանգիստ քայլում էինք անտառի միջով, ձյունը այդքան «վատը» չէր։ Սկյուռիկներ էին վազվզում ծառերի վրա։  Պարզ լիճը սառած էր, ու սառույցն այնքան պինդ էր, որ հանգիստ քայլում էինք վրայով։ Այդ ժամանակ դեռ ոչ ոք չէր պատկերացնում, թե ինչ է մեզ սպասում լեռներում...

Լճի մոտից սկսեցինք բարձրանալ սարն ի վեր: Ամեն ինչ սկսվեց, երբ ճանապարհը կորավ ու խորացանք անտառի մեջ։ Հաճելի արշավը փոխարինեցին ծանր, երկարատև վերելքներն ու անցումները։ Ամեն ինչ դեռ նոր էր սկսվում, բայց ուժերն արդեն սպառվում էին: Մտածում էինք, թե ե՞րբ է սա վերջանալու: Սակայն 9 ժամից հետո նոր մենք հետո կհասնեինք գյուղ։

Միշտ հավաքված էինք քայլում ու քիչ էինք նստում, դրանով իսկ նվազում էր գազանների հարձակման վտանգը: Պարզվեց, որ դա զուր չէր... Արշավի վերջում, երբ իջանք լեռներից, չորս գայլ տեսանք: Վազում էին ծառից ծառ, բայց չէին մոտենում: Հավանաբար հետևում էին մեզ դեռ վաղուց։ Սկսեցինք բարձր երգել «Հայոց երկնքով անցեք...» և քայլել վստահ, որպեսզի գայլերը չկարծեին թե դիակներ ենք ։)

Հաճախ շրջվում ու նայում էինք լեռներին։ Անտառների վերևում, խավարի մեջ նշմարվում էր մի սպիտակ, բարձր գագաթ: Դժվար էր պատկերացնել, որ ժամեր առաջ, այդ նույն մթության մեջ, մենք «այնտեղ» էինք։ Քայլում էինք ու մտածում, թե «ինչ լավ պրծանք», թե այդ ո՞ր մի բախտով լեռները չվարվեցին մեզ հետ իրենց ամբողջ դաժանությամբ...

Ընդհանուր քայլեցինք 30 կմ, 10 ժ լույսով և 8 ժ գիշերով։  Ժամը 3-ն էր, երբ մոտեցանք գյուղին։

Նկարները միայն արշավի հեշտ հատվածից են...

 

Դանիել Բաղդասարյան


Share |
Վերադառնալ
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ