Հանդաբերդ

Արցախ
IX դ.

Հանդաբերդը գտնվում է Լեվ գետի մոտակայքում, Քնարավան գյուղից ոչ հեռու: Կանգնեցված է անանցանելի անտառապատ լեռան գագաթին:

Բոլոր կողմերից բերդը շրջապատված է ուղղաձիգ ժայռերով: Դեպի դարպասը տանող միակ ճանապարհը ներկայացնում է իրենից նեղ արահետ, որը ձգվում է ժայռերի վրայով և որոշ հատվածներում նեղանում մինչև մեկ ոտնաչափ:

Ճարտարապետություն

Լեռան բնական արգելքների գլխավերևում վեր է խոյանում հզոր պարիսպը, որի բարձրությունը հասնում է 8մ, իսկ հաստությունը` 1,3մ: Ամրոցը ընդգրկում է գրեթե ուղղանկյունաձև տարածություն` 92х60մ մակերեսով: Արտաքին պարիսպը ուժեղացված է բարձր աշտարակներով:

Բերդը շարված է տեղական կոպտատաշ քարից: Ժայռերում դուրս են փորված մի քանի փոս, որոնք ջրամբարի դեր էին խաղում և պաշարման ժամանակ լցվում էին անձրևաջրով: Այդ փոսերի խորությունը 5մ է. հնում այն եղել է զգալի ավելի շատ:

Բերդը տանող նեղ արահետի մոտ կա կիսակլոր ժայռափոր խուց` հարթ հատակով: Հավանաբար դա եղել է պահակատեղի, սակայն հնարավոր է նաև, որ խորշը  ծառայել է որպես աղոթարան, քանի որ կառուցվածքով նմանվում է եկեղեցու ապսիդի:

Պատմություն

Վաղ շինությունները պատկանում են Vդ.: Ի սկզբանե բերդը ներկայացնում էր իրենից ոչ մեծ շինություն, որը գրավում էր 19х16մ տարածություն:

Հետագայում այդ շինությունը կառուցապատվեց և վերածվեց միջնաբերդի` շրջապատված հզոր պարսպով: IXդ. առաջին կեսին, Արցախի հյուսիսային տիրությունների իշխան Ատրներսեհ Սմբատյանը կառուցեց բոլոր անհրաժեշտ միջոցները` ապահով ու երկարատև պաշտպանության համար:

Ամրոցը ձեռք է բերում հսկայական չափեր և վերածվում հզոր պաշտպանական կենտրոնի: Հանդաբերդի շրջակայքում գտնվող որոշ լեռնագագաթներին կառուցված էին պահակակետեր` այսպես կոչված` ուղեկից բերդեր: 854թ.-ին իշխան Սմբատյանը կազմակերպում է ապստամբություն արաբական խալիֆայության դեմ:

Հանդաբերդը բազմիցս հիշատակվել է հայ պատմիչների գործերում: Համաձայն Դադիվանքում գտնվող խաչքարի արձանագրության, 1142-1182թթ. ամրոցը պատկանել է Վերին Խաչենի իշխաններ Վախթանգյաններին: 1250-ին բերդը հիշատակվում է Կիրակոս Գանձակեցու «Պատմության» մեջ: 1312-ին այն նույնպես հիշատակվում է Խաչակապի «Թարգմանչաց վանքի Ավետարանում» որպես Դոփյան իշխանների ռազմավարական կառույցներից մեկը:

Ամրոցի մոտակայքում պահպանվել են բազմաթիվ ճարտարապետական հուշարձաններ, որոնց ուսումնասիրության ժամանակ հայտնաբերվել են Հանդաբերդին վերաբերվող արձանագրություններ:


Share |
Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Որոնում
Туры в Армению
FindArmenia.ru
Հայաստանի լուսանկարներ
Տուրիզմ և երթուղիներ
Հայաստանում
Տեսարժան վայրերը
Երգեր
Հայկական երգերի խոսքեր, ակորդներ ու mp3-ներ
Տարադրամի փոխարժեքները ՀՀ դրամի նկատմամբ
Կոնտակտները | Երթուղիներ