IV դ. պարսից զորքերի իրականացրած Հայաստանի քաղաքային բնակչության բռնագաղթից հետո քաղաքային կյանքը ծանր հարված ստացավ: Վաղ միջնադարի հետագա շրջանում միայն Դվինն էր, որ շարունակում էր գոյատևել որպես մեծ քաղաք:
Զարգացած միջնադարի հայոց ամենանշանավոր քաղաքը պետության մայրաքաղաք Անին էր: Այն գտնվել է Ախուրյան գետի աջ ափին: