Հայ ազատագրական շարժումը XVII դարի երկրորդ կեսին և XVIII դարումՀայաստանի ազատագրության ռուսահայ կենտրոնըՀայաստանի ազատագրության Հյուսիսային (Հովսեփ Արղությանի) ծրագիրը

Հայաստանի ազատագրության Հյուսիսային (Հովսեփ Արղությանի) ծրագիրը

18-րդ դարի 80-ական թթ. աշխուժացավ հայ պետականության վերականգնման համար ազատագրական ծրագրի մշակումը: Դրան մեծապես խթանեց 1783թ. Ռուսաստանի և Վրաստանի միջև կնքված Գեորգիևյան դաշնագիրը: Դրանով Ռուսաստանն իր հովանավորության տակ էր առնում և զորք տրամադրում Վրաստանին: Այդ դաշնագիրը մեծ արձագանք գտավ հայկական շրջաններում: Դրա հետ մեծ հույսեր էին կապում ինչպես Հովսեփ Արղությանը Ռուսաստանում, այնպես էլ Շահամիր Շահամիրյանը Հնդկաստանում:

Հայ ազատագրական շարժման նշանավոր գործիչներ Հովսեփ Արղությանը և Հովհաննես Լազարյանը 1780-ական թվականների սկզբին բանակցություններ էին վարում ռուսական պետական գործիչների հետ՝ արշավանք կազմակերպելու և Հայաստանը ազատագրելու մասին:

Նրանք կազմում են նաև Հայաստանի ազատագրման և հայ-ռուսական դաշնագրի մի նախագիծ: Այն բաղկացած էր 18 հոդվածից: Առաջին երեք հոդվածները նվիրված էին հայ և ռուս ժողովուրդների միջև կրոնական տարաձայնությունների կարգավորմանը: Այնուհետև առաջարկվում էր Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքել հավիտենական դաշինք: Դրա համաձայն, Հայաստանում լինելու էր չափավոր քանակի ռուսական զորք՝ երկիրը հնարավոր հարձակումներից պաշտպանելու համար: Հայաստանը պետք է հանքերից և եկամուտներից հարկ վճարեր Ռուսաստանին, իսկ պատերազմի ժամանակ ցուցաբերեր ռազմական օգնություն: Հայոց թագավորի ընտրությունը կատարելու էր ռուսաց կայսրը, որն այնուհետև պետք է օծվեր Էջմիածինում: Առաջարկվում էր Հայաստանի մայրաքաղաք դարձնել Վաղարշապատը կամ Անին: Սահմանվում էին Հայաստանի դրոշը, զինանշանը, շքանշանները և այլն: Նախկին հողատերերին վերադարձնելու էին իրենց կալվածքները, սակայն առանց գյուղացիներին ճորտացնելու իրավունքի: Առաջարկվում էր Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքել առևտրական պայմանագիր և Կասպից ծովի ափին Հայաստանին տրամադրել նավահանգիստ:

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Поиск
Туры в Армению
FindArmenia.ru
Фотографии Армении
Туризм и маршруты
в Армении
Достопримечательности
Песни
Слова, аккорды и mp3 армянских песен
Курсы валют по отношению к армянскому драму (AMD)
Контакты | Туры