1769թ. հունիսին Աստրախանի մեծահարուստ Մովսես Սարաֆյանը, նշանավոր այլ գործիչների գիտությամբ, Ռուսաստանի արտաքին գործերի կոլեգիային (նախարարություն) Հայաստանի ազատագրության ծրագիր է ներկայացնում:
18-րդ դարի 80-ական թթ. աշխուժացավ հայ պետականության վերականգնման համար ազատագրական ծրագրի մշակումը: Դրան մեծապես խթանեց 1783թ. Ռուսաստանի և Վրաստանի միջև կնքված Գեորգիևյան դաշնագիրը: