Հայաստանի առաջին հանրապետությունը (1918թ. մայիս - 1920թ. դեկտեմբեր)Իշխանության մարմինների ձևավորումըՀայաստանի Հանրապետության խորհրդանիշերը

Հայաստանի Հանրապետության խորհրդանիշերը

Անկախ պետականությունը անհնար է պատկերացնել առանց ազգային–պետական խորհրդանիշերի։ Պետական դրոշ ընդունվեց եռագույնը՝ կարմիր, կապույտ և ծիրանի գույներով։ Կարմիրը խորհրդանշում էր ազատագրական պայքարում հայ ժողովրդի թափած արյունը, կապույտը՝ Հայաստանի ջինջ երկինքը, իսկ ծիրանագույնը՝ աշխատանքը։ Որպես պետական հիմն (օրհներգ) ճանաչվեց ազատության մեծ երգիչ Մ. Նալբանդյանի խոսքերի հիման վրա գրված «Մեր հայրենիք» հայրենասիրական երգը։ Ընդունվեց նաև զինանշանը, որի հեղինակներն էին ճարտարապետ Ալեքսանդր Թամաևյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը։ Զինանշանի վրա պատկերված առյուծը և արծիվը գաղափարի իմաստով մարմնավորում էին երկու՝ Արևելյան և Արևմտյան Հայաստանները։ Այդ նշանակում էր, որ հայ ժողովուրդը երազանք ուներ հասնելու երկու Հայաստանների միացմանը։ Հատկանշական է, որ մերօրյա Հայաստանի Հանրապետությունը ժառանգել և ընդունել է այն ժամանակվա բոլոր երեք խորհրդանիշերը՝ դրոշը, օրհներգը և զինանշանը։

Հատուկ օրենքով սահմանվեցին ՀՀ պետական և ազգային-կրոնական տոները՝ Նոր տարվա, Ծննդյան, Վարդանանց, Տեառնընդառաջի, Զատկի, Մայիսի 1-ի և այլն։ Կարգավորվեցին պետության և եկեղեցու փոխհարաբերությունները։ Հռչակվեց բոլոր կրոնների (խղճի) կատարյալ ազատություն և հավասարություն։ Հայոց պետականության անվիճելի արժեքներից մեկը դարձավ հայերենը պետական-պաշտոնակաև լեզու ճանաչելը և գործողության մեջ դնելը։ Մայրենին ստացավ պետական լեզվի կարգավիճակ։ Ցարական ժամանակների նախկին պետական դպրոցները ազգայնացվեցին ու հայաշունչ դարձան։

Սահմանվեցին պետական շքանշաններ։ Հայոց անկախ պետականության կայացման գործում կարևոր երևույթ էր ազգային դրամի (արժույթի) ստեղծումը, որը տպվեց Լոնդոնում և դրվեց շրջանառության մեջ։

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Поиск
Туры в Армению
FindArmenia.ru
Фотографии Армении
Туризм и маршруты
в Армении
Достопримечательности
Песни
Слова, аккорды и mp3 армянских песен
Курсы валют по отношению к армянскому драму (AMD)
Контакты | Туры