Քեմալական Թուրքիայի ջանքերով և մեծ տերությունների կողմից Հայկական հարցի տապալումից հետո գործնական նշանակություն ստացավ հայ գաղթականությանը տեղավորելու խնդիրը։
Խորհրդային Հայաստան առաջին հայրենադարձվողները եղան վասպուրականցիները (շուրջ 9000 մարդ) 1921–1922թթ.։ 1923թ. հայրենադարձություն տեղի ունեցավ Թուրքիայից, Իրանից և այլ երկրներից, 1924թ.՝ նույն երկրներից, ինչպես նաև Սիրիայից, Ֆրանսիայից։