Հայաստանը զարգացած միջնադարումԳյուղտնտեսությունըԱնասնապահություն

Անասնապահություն

Երկրի լեռնային մասերի ընդարձակ արոտավայրերն անասնապահության զարգացման համար բարենպաստ պայմաններ էին ստեղծում: Այդպիսի արոտավայրերով հարուստ էին Արագածի լանջերը, Սյունիքը, Սևանի ավազանը, Տաշիր-Ձորագետը, Վասպուրականը, Տարոնը, Սասունը և այլն:

Պահվում էին մեծ քանակությամբ խոշոր և մանր եղջերավոր անասուններ՝ կով, գոմեշ, ձի, ոչխար, այծ և այլն: Ժամանակի պատմիչը վկայում է, որ Աշոտ Ա-ն Հայոց կաթողիկոսին էր տալիս «ձիերի երամակներ, տավարի նախիրներ և ոչխարի հոտեր»: Մի արաբ հեղինակ վկայում է, որ «չի տեսել ավելի հարուստ և անասունների թվով ավելի նշանակալից մի երկիր, քան Արմենիան»:

Անասնապահությունը տնտեսության մեջ մեծ և կարևոր դեր էր կատարում: Լայնորեն օգտագործվում էին անասունների կաթնամթերքը, միսը, կաշին: Ոչխարի բուրդն օգտագործվում էր գորգեր, հագուստ և այլ գործվածքներ պատրաստելու համար: Բացի այդ, անասնապահությունն ապահովում էր երկիրը քարշող և բեռնակիր անասուններով: Հողի հերկումը կատարվում էր խոշոր եղջերավոր անասունների միջոցով: Ձիերը, ավանակները և խոշոր եղջերավոր անասուններն օգտագործվում էին որպես հիմնական փոխադրամիջոց:

Տնտեսության մեջ զգալի կշիռ ունեին նաև որսորդությունը, մեղվաբուծությունը և ձկնորսությունը:

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Поиск
Туры в Армению
FindArmenia.ru
Фотографии Армении
Туризм и маршруты
в Армении
Достопримечательности
Песни
Слова, аккорды и mp3 армянских песен
Курсы валют по отношению к армянскому драму (AMD)
Контакты | Туры