Հայ ազատագրական շարժման առաջին քայլը թեև ավարտվեց անարդյունք, սակայն ճանապարհ բացեց հայ-արևմտաեվրոպական հետագա բանակցությունների համար։
Մի քանի տարի անց Սեբաստիա քաղաքում Հայոց կաթողիկոս Միքայել Սեբաստացին հրավիրում է մեկ այլ գաղտնի ժողով, որի քննարկման առարկան դարձյալ Հայաստանի ազատագրության խնդիրն էր։