Հայաստանը XIX դարի առաջին կեսինՎարչատնտեսական կացությունըՏնտեսությունը

Տնտեսությունը

Երկար ժամանակ գտնվելով հետամնաց Թուրքիայի և Պարսկաստանի տիրապետության տակ՝ Հայաստանի տնտեսությունը մնացել էր չափազանց ցածր մակարդակի վրա:

Գյուղատնտեսության մեջ մշակվում էին ցորեն, գարի, բրինձ, բամբակ, ծխախոտ և այլն: Ռուսաստանի կազմի մեջ մտնելուց հետո Հայաստանում սկսվեց կարտոֆիլի և կաղամբի մշակությունը: Տարածված էր այգեգործությունը, հատկապես խաղողագործությունը: Հողը մշակվում էր միջնադարյան գործիքներով:

Հայերի շրջանում զարգացած էր արհեստագործությունը, որը կենտրոնացած էր քաղաքներում: Նրանք ունեին իրենց կազմակերպությունները՝ համքարությունները, որոնք միևնույն արհեստի մեջ համախմբված աշխատողների միություններ էին:

Արդյունաբերությունը շատ թույլ էր զարգացած: Արևելյան Հայաստանում գործում էին Ալավերդու, Ախթալայի և մասամբ Կապանի պղնձահանքերը, Նախիջևանի և Կողբի աղահանքերը: Արտադրված պղինձը և աղը արտահանվում էին:

Անդրկովկասը տնտեսապես իրեն ենթարկելու նպատակով ցարական կառավարությունը հովանավորում էր առևտուրը: Տնտեսության այս ճյուղը զարգացում էր ապրում: Անդրկովկասի առևտուրը հիմնականում կենտրոնացած էր հայերի ձեռքում:

Քաղաքները հետամնաց վիճակում էին: Արևելյան Հայաստանի նշանավոր քաղաքներն էին Երևանը, Ալեքսանդրապոլը (Գյումրին), Նախիջևանը, Ախալցխան, Կարսը, Շուշին: Դրանք վարչական և առևտրաարդյունագործական կենտրոններ էին, բայց դրանցում չկային մշակութային աչքի ընկնող հաստատություններ: Այդ քաղաքների բնակչությունը չէր անցնում 10-13 հազարից: Բնակչության աճը դանդաղ էր կատարվում: Երևան քաղաքը եթե 1830-ական թթ. ուներ 11300 բնակիչ, ապա 1850թ. բնակչության թիվը հասավ ընդամենը 12600-ի:

Ցարական կառավարությունը Անդրկովկասին, այդ թվում և Հայաստանին նայում էր որպես գաղութի:

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Search
Туры в Армению
FindArmenia.ru
Photos of Armenia
Tourism and tours
in Armenia
Sights
Songs
Words, chords and mp3 of Armenian songs
Exchange Rates of Armenian Dram (AMD)
Contacts | Tours