Քաղաքացիական կռիվների ավարտից հետո Խորհրդային Հայաստանը ձեռնամուխ եղավ քայքայված տնտեսության վերականգնման գործին։ Դրան ծառայելու եկավ Նոր տնտեսական քաղաքականությունը (Նէպ)։
Հողի մասին դեկրետն ընդունվեց 1920թ. դեկտեմբերի 28-ին։ Այդ դեկրետի, ապա 1923 թ. ընդունված հողային օրենսգրքի համաձայն բռնագրավվեցին կալվածատիրական հողերը, կատարվեց բոլոր հողերի ազգայնացում։