Հայրենական պատերազմի հաղթական ավարտից հետո կրթության ասպարեզում նկատելի տեղաշարժեր կատարվեցին։ Դպրոցական և բարձրագույն կրթության համակարգերը վերելք ապրեցին։
Հայրենական պատերազմի եռուն շրջանում՝ 1943թ., հիմնադրվեց Հայաստանի Գիտությունների ակադեմիան։ Նրա հիմնադիր անդամների մեջ էին գիտության տարբեր բնագավառների մեծանուն մասնագետներ Լևոն և Հովսեփ Օրբելիները, Աբրահամ և Արտեմ Ալիխանյանները, Վիկտոր Համբարձումյանը, պատմաբան Հակոբ Մանանդյանը, գրականագետ Մանուկ Աբեղյանը, լեզվաբան Հրաչյա Աճառյանը, բանաստեղծ Ավետիք Իսահակյանը և ուրիշներ։