Այսօր աշխարհի շատ երկրների մեծ մասում տեղի բնիկ, մեծամասնություն կազմող ժողովրդից զատ ապրում են տարբեր ժամանակ և տարբեր պատճառներով իրենց հայրենիքից արտագաղթած այլազգիներ՝ ազգային փոքրամասնություններ։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, ինչպես ասվեց, Օսմանյան կայսրության իշխանությունները, ձգտելով վերջնականապես ճնշել հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը և «լուծել» Հայկական հարցը, 1915թ. երկրի ողջ տարածքով մեկ իրականացրին հայերի ցեղասպանություն և բռնագաղթ։
Հայկական սփյուռքի առանձնահատկություններից է այն, որ նա ձևավորվեց տարբեր երկրներում արդեն գոյություն ունեցող հայ համայնքների հիման վրա։