XIV դ. սկզբին ակնհայտ դարձավ, որ մոնղոլական պետությունն արագորեն դեպի կործանում էր գնում: Հաճախակի դարձան գահակալական արյունահեղ ընդհարումները, կենտրոնական իշխանության դեմ ուղղված խռովությունները: