Հայաստանը զարգացած միջնադարումՀայկական պետականության առաջացումը Կիլիկիայում

Հայկական պետականության առաջացումը Կիլիկիայում

Հայերը Կիլիկիայում

Հայկական լեռնաշխարհի հարևանությամբ գտնվող Կիլիկիան հին ժամանակներից ծանոթ էր հայերին: Դեռևս Ք.ա. I դ. Տիգրան Բ-ն նվաճեց և Հայոց տերությանը միացրեց Կիլիկիայի արևելյան՝ դաշտային և լեռնային շրջանները:

Հայկական իշխանությունների առաջացումը

Կապադովկիայում, Կիլիկիայում և Հյուսիսային Ասորիքում հաստատված հայ իշխանների մի մասը զինվորական ծառայության դիմաց կայսրությունից ստանում էր այս կամ այն գավառի կառավարումը:

Ռուբինյան իշխանության հաստատումը Կիլիկիայում

Հայ իշխաններից Ռուբենը 1080թ. Լեռնային Կիլիկիայում հիմնադրեց Ռուբինյանների իշխանությունը: Հենվելով հայ բնակչության օժանդակության վրա՝ Ռուբենը կարողացավ բյուզանդացիներից գրավել Լեռնային Կիլիկիայի մի մասը:

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Search
Туры в Армению
FindArmenia.ru
Photos of Armenia
Tourism and tours
in Armenia
Sights
Songs
Words, chords and mp3 of Armenian songs
Exchange Rates of Armenian Dram (AMD)
Contacts | Tours