Հպատակ ժողովուրդների ազատագրական պայքարը կանխելու նպատակով 19-րդ դ. 2-րդ քառորդից Օսմանյան կայսրությունը դիմեց բարենորոգումների: 1839 և 1856 թվականներին հրապարակվեցին բարենորոգումների ծրագրերը:
Թուրքիայում վերնախավի դեմ ուղղված ժողովրդական շարժումը գլխավորում էին եվրոպական առաջավոր գաղափարներով կրթված մտավորականները: Նրանք մշակեցին ազգային վարչության կանոնադրություն, որը 1857թ. ներկայացվեց հաստատման: