Նոր շրջանում գոյատևում էին Սոֆիայի, Ռուսչուկի, Պլովդիվի և այլ վայրերի հայկական համայնքները։ Բուլղարիայի հայկական գաղութների կացությունը փոխվեց 19-րդ դարի կեսերից։
18-րդ դարի սկզբներին Հունգարիայի Տրանսիլվանիա երկրամասում ցրված հայերը կենտրոնացան երկու քաղաքներում։ Դրանցից մեկը 1700թ. հիմնադրված Գեոլան՝ Արմենոպոլիսն էր, մյուսը՝ Եղիսաբեթպոլիսը։
Ռումինահայերը նույնպես կապված են եղել Հայաստանի հետ։ 1880թ. Հայաստանում սկսված սովի ժամանակ նրանք օգնություն կազմակերպեցին հայրենակիցներին։
Ֆրանսիան առավել նշանավոր է որպես հայերի մտավոր կենտրոն։ Տակավին 1811թ. Փարիզում բացվեց հայագիտական ամբիոն։ Կրթական-լուսավորական նկատելի գործունեություն ունեցավ 1846թ. Փարիզում հիմնադրված Մուրադյան վարժարանը։
Հայերը Անգլիային ծանոթ էին միջնադարից, սակայն հայկական համայնքներ այստեղ ձևավորվել են միայն 19-րդ դարի 80-ական թվականներին։