Հայաստանը XX դարի սկզբինԱսիայի և Աֆրիկայի հայկական գաղութները

Ասիայի և Աֆրիկայի հայկական գաղութները

Սիրիայի և Լիբանանի հայկական գաղութները

Թուրքիայի տիրապետության տակ գտնվող Սիրիայի և Լիբանանի մի շարք բնակավայրերում՝ Հալեպում, Լաթաքիայում, Բեյրութում, կային հայկական համայնքներ։

Կոստանդնուպոլսի, Զմյուռնիայի հայկական գաղութները

Տակավին միջնադարում ձևավորված Կոստանդնուպոլսի և Զմյուռնիայի հայկական գաղութները նոր շրջանում վերելք ապրեցին։ Երկու քաղաքներն էլ առևտրի համար աշխարհագրական հարմար դիրք ունեին։

Պարսկաստանի հայկական գաղութները

Պարսկաստանի հայ բնակչությունը 19-րդ դարի առաջին կեսին հասնում էր 35-40 հազարի։ Հետագայում ստվարացավ և 20-րդ դարի սկզբներին հասնում էր 180–200 հազարի։

Հնդկաստանի հայկական գաղութները

Հայերը Հնդկաստանում բնակություն են հաստատել դեռևս 16–17-րդ դարերում։ 17–18-րդ դարերում, գլխավորապես Պարսկաստանից կատարվող գաղթի հետևանքով, մի շարք համայնքներ են ձևավորվում ծովափնյա շրջաններում։

Եգիպտոսի հայկական գաղութները

Այդուհանդերձ, Եգիպտոսի հայազգի բնակչության քանակը փոքր էր։ 19-րդ դարի առաջին կեսին այն հասնում էր 3 հազարի, իսկ 20-րդ դարի սկզբներին՝ 15 հազարի։

Հայերեն
Հայերեն
Русский
Русский
English
English
Search
Туры в Армению
FindArmenia.ru
Photos of Armenia
Tourism and tours
in Armenia
Sights
Songs
Words, chords and mp3 of Armenian songs
Exchange Rates of Armenian Dram (AMD)
Contacts | Tours