Արտաշիսյան արքայատոհմի արական ներկայացուցիչների սպառումով հռոմեացիները հնարավորություն ստացան հայկական գահ բարձրացնելու օտարազգիներին, որոնք կվարեին հռոմեամետ քաղաքականություն:
Պարթևական Վաղարշ Ա Արշակունի թագավորի օրոք Պարթևստանի և Մեծ Հայքի թագավորությունները փոխադարձ քայլեր ձեռնարկեցին մերձենալու և սերտ բարեկամություն հաստատելու ուղղությամբ: